Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Գորայք համայնքի բնակիչները պահանջում են բացահայտել հանքի ճանապարհը փակողների ֆինանսավորողներին

Գորայք համայնքի բնակիչները պահանջում են բացահայտել հանքի ճանապարհը փակողների ֆինանսավորողներին
04.09.2019 | 20:25

Գորայք համայնքի բնակիչները պահանջում են բացահայտել Ամուլսարի հանք տանող ճանապարհը փակողներին՝ պնդելով, որ կասկածաներ ունեն՝ նրանց հետևում այլ մարդիկ են կանգնած. «Ինձ թվում ա դրանց հետևը մարդ կա, դրանց վճարում են», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գորայքի բնակիչներից մեկը:


Բնակիչներից մյուսն էլ նկատեց՝ կարծում է՝ սա խաղ էր ոմանց կողմից, որն իրենց դրեց փակուղու մեջ. «Մեր պարտքերն ավելացան, ընկանք սոցիալական ավելի վատ վիճակի մեջ», - ասաց նա: Բնակիչները նշեցին, եթե հանքը չբացվի, իրենք ընտանիքների հետ կհեռանան համայնքից:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ